Ամփոփվեցին Երևան քաղաքում բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթի արդյունքները

25.02.2013 09:54

Մամլո հաղորդագրություն 

“Ամերիա” ընկերությունների խմբի անդամ “Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի” ՓԲԸ-ն 2010թ. դեկտեմբերի 21-ին հայտարարել էր Երևան քաղաքի Վ.Սարգսյան, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին սույն թվականի մարտի 14-ին: 

“Ամերիա” խումբը համոզված լինելով, որ քաղաքի ճարտարապետական տեսքին առնչվող յուրաքանչյուր հարց գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, անչափ կարևորում է այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը: Այդ իսկ նպատակով մրցույթի արդյունքների, ինչպես նաև հետագա գործընթացին առնչվող բոլոր մանրամասների վերաբերյալ հասարակությանը կտրամադրվի սպառիչ տեղեկատվություն: Մրցույթին ներկայացվել էր 16 աշխատանք` ճարտարապետական հետաքրքիր ու ամենատարբեր լուծումներով: Ներկայացված բոլոր աշխատանքները գտնվում են Ճարտարապետների միության սրահում և կցուցադրվեն մինչև ս.թ. մարտի 31-ը: Մրցույթի արդյունքները գնահատող ժյուրիի կազմը ներկայացնում էին ճարտարապետության և շինարարության ոլորտների անվանի մասնագետներ, որոնց թվում և հեղինակավոր մասնագետներ արտերկրից, հարցին առնչվող պաշտոնատար անձինք, մասնավորապես. 

  • ՀՀ ճարտարապետների միության նախագահ /ժյուրիի նախագահ/ Մկրտիչ Մինասյանը,
  • Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը
  • ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը
  • ՀՀ մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանը
  • Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ասոցիացիայի նախագահ Լևոն Վարդանյանը
  • Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողահատկացումների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հրաչյա Պողոսյանը
  • ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը
  • միջազգային փորձագետ-ճարտարապետ Ալան Դարոնյանը Ֆրանսիայից
  • միջազգային փորձագետ-ճարտարապետ Տիմ Ֆլինը Միացյալ Թագավորությունից    տեխնիկական խորհրդատու Էնդրյու Վիքսոմը ԱՄՆ-ից
  • “Ամերիաբանկ” ՓԲԸ Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը
  • “Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի” ՓԲԸ  տնօրեն Արտաշես Կազախեցյանը: 
Մրցույթին մասնակցած աշխատանքներն անաչառ և անկողմնակալ գնահատելու նպատակով` դրանք ներկայացվեցին ժյուրիի անդամներին անանուն:  Ժյուրիի անդամները մանրամասն ուսումնասիրեցին յուրաքանչյուր աշխատանք և ամփոփ արդյունքները ներկայացնող փակ ծրարները բացեցին անմիջականորեն մրցույթի մասնակիցների  ներկայությամբ:

Քննարկման արդյունքում ժյուրին կայացրեց համատեղ որոշում` առաջին մրցանակ չշնորհելու վերաբերյալ:
Երկրորդ մրցանակին արժանացավ “Արխ կոոպ” ճարտարապետական արվեստանոցը, տնօրեն` Գարեգին Եղոյան, հեղինակային խումբ` Գարեգին Եղոյան, Արսեն Կարապետյան:
Երրորդ մրցանակին արժանացավ “Հայնախագիծ” ԲԲԸ-ի Սարգիս Սարդարյանի ճարտարապետական արվեստանոցը, հեղինակային խումբ`Սարգիս Սարդարյան, Ռուզաննա Մամյան, Անի Վերանյան, Անահիտ Հայրապետյան:

Գլխավոր մրցանակներից բացի սահմանվել էր նաև երկու խրախուսական մրցանակ մրցույթում չորրորդ և հինգերորդ արդյունքները ցուցաբերած մասնակիցների համար:
Չորրորդ խրախուսական մրցանակին արժանացավ “Երևաննախագիծ” ՓԲԸ-ն, տնօրեն` ՍիրեկանՕհանյան, հեղինակային խումբ` Գագիկ Հովհաննիսյան, Տիգրան Հակոբյան:
Հինգերորդ խրախուսական մրցանակին արժանացավ “Կետ արքիթեքթ” ՓԲԸ-ն, հեղինակային խումբ` ճարտարապետներ Սոնա Մանուկյան, Անի Ավագյան, Նարեկ Թորոսյան, Դերենիկ Բաղրամյան, Օնիկ Մինասյան, Մերուժան Մինասյան, կոնստրուկտոր` Վրեժ Ասատրյան:

Այսօր` մարտի 25-ին,  Ճարատարապետների միության շենքում տեղի ունեցավ 

Երևան քաղաքի Վ.Սարգսյան, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Բոլոր հաղթողներին շնորհվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:
Քանի որ առաջին մրցանակ չի շնորհվել, ժյուրին որոշում է ընդունել ավելացնել դրամական պարգևների գումարը առաջին տեղի մրցանակային ֆոնդից:

Այսպիսով շնորհվել են հետևյալ մրցանակները.
  • երկրորդ մրցանակ` 2,500,000 ՀՀ դրամ
  • երրորդ մրցանակ` 1,500,000 ՀՀ դրամ
  • երկու խրախուսական մրցանակ` յուրաքանչյուրը 750,000-ական ՀՀ դրամ:
“Ամերիա” խումբը շնորհակալություն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին` ներկայացրած հետաքրքիր մտահղացումների, նոր գաղափարների համար, որոնք քննարկվելու են ամենայն մանրամասնությամբ: “Ամերիա” խումբը բազմաֆունկցիոնալ համալիրին առնչվող հետագա գործընթացի և շինարարական աշխատանքների հետ կապված համապատասխան որոշման վերաբերյալ հասարակությանը կներկայացնի ամբողջական տեղեկատվություն:          

Նախագծեր

Տեղեկատվություն