Մեր նախագծերը
Ամերիաբանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղ
Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող 8-րդ շենքի 47 տարածքում «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն իրականացրել է Ամերիաբանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղի շինարարական աշխատանքների կազմակերպման խորհրդատվությունը, շինարարական ու վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական վերահսկումը:
Ամերիաբանկի «Շենգավիթ» մասնաճյուղ
«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն իրականացրել է մասնաճյուղի շինարարական աշխատանքների կազմակերպման խորհրդատվությունը, շինարարական ու վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական վերահսկումը:
Ամերիաբանկի «Կոմիտաս» մասնաճյուղ
Երևանի Կոմիտասի պողոտայի 12 շենքի հ. 102 տարածքում «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն իրականացրել է Ամերիաբանկի «Կոմիտաս» մասնաճյուղի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների կազմակերպման խորհրդատվությունը, շինարարական ու վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական վերահսկումուը:
Ամերիաբանկի «Կասկադ» մասնաճյուղ
«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն Երևանի Դեղատան 6 հասցեում իրականացրել է Ամերիաբանկի «Կասկադ» մասնաճյուղի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքների կազմակերպման խորհրդատվությունը:
ՏԱԹԵՎԵՐ ՃՈՊԱՆՈՒՂԻ
«ՓրոփերթիԴիվելոփմենթՔամփնի»ՓԲԸ-ի անձնակազմն իրականացրել է նաև Տաթևի վերականգնման ծրագրով նախատեսված` Տաթևեր ճոպանուղու շինարարությունը և շահագործման հանձնումը: Ծրագրի շրջանակներում շինարարական և մոնտաժային աշխատանքները կատարվել են Doppelmayr-Garaventa և RencoArmestate ընկերությունների կողմից: «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի անձնակազմն իրականացրել է ծրագրի մշակումը, նախագծային աշխատանքները, կապիտալ շինարարության կազմակերպումը և վերահսկումը, ճոպանուղու անձնակազմի հավաքագրումը և վերապատրաստումը: Տաթևեր ճոպանուղին կառուցվել է աննախադեպ արագությամբ և բացառիկ որակով` չնայած տեղանքային և եղանակային խիստ անբարենպաստ պայմաններին: Այն գրանցվել է Գիննեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար` երկակի ռևերսիվ օդային ճոպանուղի:
ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ
«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի անձնակազմը ընդգրկված է եղել Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի մեկնարկային փուլում: Այդ փուլի ընթացքում իրականացվել են բոլոր նախնական հետազոտությունները, մշակվել սկզբունքային նախագծերը, աշխատանքների կազմակերպման հայեցակարգը, կատարվել է դպրոցի առանցքային կառավարչական մարմինների ձևավորումը: Ներկայում ծրագիրը գտնվում է կապիտալ շինարարության ավարտական փուլում, իսկ դպրոցի բովանդակային ծրագրերը վերջնականացվում են:
«Կամար» բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր
«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն Հայաստանում մեկնարկեց «Կամար» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախագիծը:
«Կամար» բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր
«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն Հայաստանում մեկնարկեց «Կամար» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախագիծը:
Մեր մասին
Հաշվետվություններ
Ծառայություններ
Մեր նածագծերը
Հետադարձ կապ
+374 52 66 99
info@
© 2007-2021 All rights reserved.